Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԺԿ-ն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև

ԵԺԿ-ն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև
04.03.2015 | 15:59

«Քիչ առաջ Եվրոպական ժողովրդական կուսակցությունն ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև», -Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Բոլորիս շնորհավորում եմ պատմական արդարության վերականգնման ճանապարհին Եվրոպայի ամենախոշոր քաղաքական ընտանիքի աջակցությունը ստանալու կապակցությամբ», - գրել է Աշոտյանը։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձևի նախագիծը մշակել են ԵԺԿ-ի անդամ երեք հայաստանյան կուսակցություններ՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը»: Նախարարը Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է 9 կետից բաղկացած բանաձևի տեքստը, որի առաջին կետում գրված է. «Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թվականներին: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը: Ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում»:
Բանաձևի կետերից մեկով կոչ է արվում Թուրքիային «հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերված բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, պատմությունն ընդունելու և հայկական ցեղասպանության և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև նյութական և բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը»:
Բանաձևում նաև կոչ է արվում Թուրքիային ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` «սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին»: «Լիահույս ենք, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում»,- ասված է բանաձևում:

Դիտվել է՝ 1376

Մեկնաբանություններ